hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մառլեն Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թվականի մարտի 7-ին, Վայոց ձորի Մալիշկա գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերների հետ անցկացրած ժամանակը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընկերուհու հետ, ում հետ դեռ նոր էին սկսել շփվել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ դրական բաներ ուներ։ Ոչ բոլորի հետ էր մտերմություն անում, բայց նվիրված ու հոգատար էր։

Երազում էր
Բարելավել ընտանիքի կյանքը և հասնել բոլոր մնացած նպատակներին, կապված իր և իր սիրած էակի հետ։

Յուրահատկություններ
Շատ աշխատասեր, ընկերասեր, գաղտնապահ և ճշտապահ էր։

Վերջին զրույց
Եղել է Հոկտեմբերի 10-ին, երբ իրենց տանում էին Ջաբրայիլ։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ. հոկտեմբերի 12-ին, Ջաբրայիլում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։