hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մաքսիմ Մանուկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թվականի մարտի 8-ին, Արարատի մարզում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, շատ ընկերասեր էր։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ազնիվ, նվիրված, աշխատասեր ու բարի տղա էր։

Երազում էր
Պատերազմից վերադառնալ և մոր կյանքը բարելավել։

Յուրահատկություններ
Շատ բարի, նվիրված և հոգատար էր։ Հոր մահից հետո, տան տղամարդու պատասխնատվությունը իր վրա էր վերցրել։

Սիրում էր
Նկարչությամբ և քանդակագործությամբ զբաղվել։

Վերջին զրույց
Եղել է հորաքրոջ տղայի հետ sեպտեմբերի 25-ին, ասել էր՝ «ասա մամային լավ եմ, չեմ զանգում, որ չլսվի կրակոցների ձայները»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Ֆիզուլիում, 2020 թ. սեպտեմբերի 30-ին։ Զոհվել է անօդաչու սարքի հարվածից։