hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Վարդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թվականի օգոստոսի 22-ին, Նոր Եդեսիայում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սպորտով զբաղվելով և իր շան հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Չարաճճի ու տաքարյուն էր։ Շատ ակտիվ և էներգիայով լի։

Երազում էր
Ուսումը շարունակել և նպատակներին հասնել։ Իր կարգախոսն էր՝ «ապրել ու լինել մարդ»։

Յուրահատկություններ
Շատ ակտիվ, լուրջ և կազմակերպված էր։

Սիրում էր
Նկարչությունն ու սպորտը։ Ասում էր՝ «ամեն ինչի մեջ գեղեցիկը պետք է տեսնենք»։

Վերջին զրույց
Եղել է Սեպտեմբերի 27-ին։ Ասել է՝ «Չընկճվես ու չլացես մամ, մենք էս շներին հայրենիք չենք տալու։ Էլ չեմ զանգի, մի սպասի» կապի համար էր ասում։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ. սեպտեմբերի 28-ին Ջաբրայիլում, սերժանտ էր և զինվորներին միշտ ասում էր՝ «արծիվներս»։ Վիրավոր լինելով հանդերձ չի թողել մենակ ընկերներին։