hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գագիկ Պողոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թվականի ապրիլի 16-ին, Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ձեռքբերումները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում և ընկերների հետ։ Հարսնացու ուներ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անկախ տարիքից բոլորի հետ լեզու էր գտնում։

Երազում էր
Ամուսնանալ և մասնագիտական հաջողություններ ունենալ։

Յուրահատկություններ
Պահանջկոտ էր, նրբանկատ և անսահման բարի։ Երբ հայրը հարցնում էր իր մեդալների մասին, նա հումորով պատասխանում էր՝ «Պապ ջան, սխալվել տվել են»։ Հետագայում իմացան, որ այն գեներալն էր շնորհել։

Վերջին խոսքերն էր
«Կյանքում ոչ մեկին պարտք չմնաք, մենակ հայրենիքի պարտքը տալն է, եթե կարաք՝ տվեք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ. հոկտեմբերի 14-ին, Ջաբրայիլում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։