
Ծնվել է
1987թվականի Ապրիլի 24-ին, Վանաձորում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բալիկի ծնունդը։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ընկերասեր և շրջապատի տղա էր։ Բոլորը նրան նկարագրում էին որպես «կյանքի ընկեր»։
Երազում էր
Տուն գնել, բայց այդ երազանքը կիսատ մնաց։
Յուրահատկություններ
Ուներ զնգուն ծիծաղ և շատ կատակասեր էր։ Լուրջ դեմքով լավ հումորներ էր անում։ Շատ սիրառատ էր, իր ջերմությունը միշտ արտահայտում էր։ Երբ իր տղան ծնվեց, յոթ օր անընդմեջ քեֆ էր անում։ Պատերազմի ընթացքում զանգում էր կնոջը՝ լսելու երեխայի ձայնը։
Սիրում էր
Երաժշտությունը։
Վերջին խոսքերն էր
«Մենք դեռ ճուտ ունենք մեծացնելու»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ. հոկտեմբերի 10-ին, Մատաղիսում։ Զոհվել է արկի պայթյունի բեկորից։