hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Ճաղարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թվականի Նոյեմբերի 15-ին, Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և Երևանը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Աշխատում էր «Սինոփսիս»-ում և սովորում էր կիբեռնետիկայի բաժնում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հետաքրքիր, խելացի ու ընկերասեր տղա էր։ Շատ լուսավոր անձնավորություն էր։

Երազում էր
Նպատակները իրագործել։

Յուրահատկություններ
Բանիմաց ու խելացի էր։ Միշտ ասում էր՝ «սովորեք, կրթությունն է ապագան»։

Վերջին զրույց
Եղել է Հոկտեմբերի 9-ին՝ շատ կարճ։ Հուսադրել է բոլորին, բայց այդ երեկոյան այլևս չի զանգել։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ. հոկտեմբերի 9-ին Հադրութում։