
Ծնվել է
1987 թվականի հունվարի 8-ին, Վեդի քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Ամբողջ հոգով նվիրված էր հայրենիքին և ծառայությանը։ Ծանր մանկությունից հետո միայն աշխատանքով ու նվիրումով առաջ էր շարժվում։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Անսահման նվիրված էր կնոջն ու երեք երեխաներին, փորձում էր ամեն օր նրանց ժպիտ պարգևել։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Շատ ընկերասեր, սրտացավ, նվիրված, մարդկանց համար ապրող մարդ։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր ամուր տուն կառուցել երեխաների համար։ Սիրում էր նվագել, ուրախություն տարածել շուրջը։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 21-ին ասել էր կնոջը. «Դու պիտի մնաս, իմ երեխաներին պահես»։
Վերջին մարտը
Զոհվել է Կոռնիձորի մոտակայքում 2020 թվականի հոկտեմբերի 22-ին։