
Ծնվել է
1995 թվականի սեպտեմբերի 23-ին, Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքն ու զինվոր լինելու արժեքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի ու մեծ ընկերական շրջապատի հետ։ Ամուսնանալու մասին, ասում էր՝ «հիմա ժամանակը չի»։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լուրջ, չափված և կշռադատված տղա էր և շատ լավ մարդ։
Երազում էր
Ծննդյան օրը հերթական արձակուրդ ստանալ, կոչումի բարձրաձում ունենալ և Լեռնային Ղաբարաղից գալ Երևան։
Յուրահատկություններ
Սպորտով էր զբաղվում, ֆիզիկապես շատ ուժեղ էր։
Վերջին զրույցը
Եղել է Սեպտեմբերի 23-ին, երբ ընտանիքը գնացել էր զորամաս՝ իր ծնունդը նշելու։ Հոկտեմբերի 19-ին խոսել է եղբոր հետ, շատ էր անհանգստանում փոքր եղբոր համար, ով նույնպես ռազմաճակատում էր։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ. հոկտեմբերի 19-ին, Մարտակերտում։