
Ծնվել է
1963 թվականի օգոստոսի 13-ին, Լեռնային Ղարաբաղում՝ Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Սիրում էր իր հայրենի հողը, պաշտպանում էր Լեռնային Ղարաբաղը 90-ականներից։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Սիրված էր ողջ համայնքի կողմից, պատմության ուսուցիչ էր, սեղանապետ՝ ուրախության և տխրության պահերին։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Բարի, զրուցասեր, կյանքում միայն լավություն արած մարդ։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր գյուղում ստեղծել ամուր կյանք, ամուսնացնել որդիներին։ Սիրում էր գրքեր գրել, պատերազմից հետո պատրաստվում էր գիրք գրել իր ընկերների մասին։
Վերջին խոսքը
Նոյեմբերի 4-ին, հիվանդանոցում ուզել է թոռներին տեսնել, բոլորի հետ խոսել…։
Վերջին մարտը
2020 թ նոյեմբերի 7-ին մարտնչել է Շուշիի ուղղությամբ։ Վիրավորվել էր անօդաչու հարվածից։