
Ծնվել է
1985 թվականի օգոստոսի 26-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Մարտունու շրջանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
հայրենիքի հաջողությունները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Երբ երեխաները դեռ փոքր էին, շատ էր սիրում խնամել նրանց և խաղալ իրենց հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բոլորի կողմից սիրված, հարգված մարդ՝ նվիրված ընտանիքին ու հայրենիքին։
Երազում էր
Ավարտի հասցնել տունը։ Կինը կատարել է երազանքը նրանից հետո։
Յուրահատկություններ
Մաքրասիրությունն ու հայրենասիրությունը։ Կինը ցանկանում է, որ երեխաներն էլ այդ հատկանիշները վերցնեն իրենց հորից։
Վերջին խոսքերն էր
«Երեխաներիս լավ կնայես, ամեն ինչ լավ է, խոստանում եմ շուտով հետ կգամ»։ Խոսակցության կեսից ասել է «Դուրս եմ գալիս հետո կգամ կշարունակենք խոսակցությունը»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 9-ին, Մարտունիում։ Փորձել է հրամանատարին դուրս բերել մարտական գոտուց և ընկած դիերը հետը տանել, և այդ ժամանակ էլ զոհվել է հրետանու հարվածից։