hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Վարդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Էջմիածնում, 1962թ. հունվարի 31-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
ԼՂՀ-ի ազատագրումը, երեխաների մեծանալը և նրանց ապագան։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի, թոռների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Հայրենասեր, իր խոսքի տեր, խիստ, ամեն ինչ ուղիղ ասում էր։ Խստապահանջ էր, հույսերով չեր ապրում, իրատես էր, կյանքի լավ ուսուցիչ։

Երազանքները
ԼՂՀ-ն տեսնել անկախ, երեխաներին, թոռներին հասցնել հաջողության։

Վերջին զրույցը
Ասել է. «Լավ եմ», հրաժարվել է թոռան հետ խոսել, հավելել է, որ մայրիկին լավ նայեն։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ. Հոկտեմբերի 18-ին Ջամբայիլում։ Վիրավոր լինելով՝ չի համաձայնել լքել մարտի դաշտը, ասելով, որ իր վերքերը թեթև են, փոխարենը փորձել է օգնել վիրավոր ընկերոջը։