
Ծնվել է
1993 թվականի սեպտեմբերի 4-ին, Արզակա գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը։ Սովորում էր ֆիզկուլտուրայի քոլեջում։ Լավ մարզիկ էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և սիրած աղջկա հետ, ում հետ նշանված էր։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ուրախ, զվարթ, ընկերասեր տղա էր, տան ուրախությունն էր։
Երազում էր
Ամուսնանալ, հարսանիք անել ու բոլոր հարազատներին հավաքել այդ առիթով։
Վերջին խոսքերն էր
«Կզանգեմ նորից»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020թ. Հոկտեմբերի 9-ին Մարտակերտում։