
Ծնվել է
Տավուշի մարզում՝ Սևքար գյուղում, 1978թ. մայիսի 25-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորի հետ կապված յուրաքանչյուր բան։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի, նկարասեր, լավ զինվորական, լավ հայր, լավ ամուսին, մանրուքների հանդեպ շատ ուշադիր մարդ։
Երազանքները
Ազատ, անկախ Հայաստանում ապրելը։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Լինել գնդի հրամանատար ու լինել առաջնագծում զինվորի կողքին, սիրել հայրենիքը։
Վերջին խոսքերը
«Արցախը բոլորիս կարիքը ունի, և մենք պարտավո՛ր ենք կանգնելու և շտապելու»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ. Հոկտեմբերի 19-ին Ջաբրայիլ-Այգեհովիտ տարածքի մարտերում։