
Ծնվել է
2002թ. փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում
Սովորում էր
Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում
Ուզում էր
Ծառայությունից հետո շարունակել կրթությունն ու ծրագրավորող դառնալ
Սիրում էր
Իր հումորներով ու դրական էներգիայով ցրել պատերազմի մռայլ ստվերները, կատակում էր անգամ մահվան մասին
Վերջին հանդիպումը
Ընկերը արթնացրեց ու ասաց, որ իրենց տանում են Շուշի, հնարավոր է՝ սա իրենց վերջին հանդիպումն է, գրկեց, համբուրեց, գրկելու ընթացքում ձեռքով խաչ արեց մեջքին ու ասաց. «Զգույշ կլինես, հետդ եմ, չվախենաս»
Փորձել է
Ընկերներին հասցնել շտապօգնության մեքենայի մոտ ու վերադառնալ մարտի դաշտ
Վերջին մարտը
2020թ. նոյեմբերի 8, Շուշի