hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Եղիազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թվականի հուլիսի 13֊ին Բյուրեղավան քաղաքում

Սամբոյով էր զբաղվում
Բազմաթիվ մրցույթների է մասնակցել, միշտ նվաճումներով էր վերադառնում տուն

Սիրելի տոնը
Իր ծննդյան օրն էր, կեսգիշերից մի քանի րոպե պակաս միշտ թաքնվում էր, որ գտնեին ու շնորհավորեին տարեդարձը

Սիրելի «պատերազմ» խաղը իրական դարձավ
Քրոջ հետ «պատերազմ-պատերազմ» էին խաղում և պայքարում երևակայական թշնամու դեմ, խրամատները բազմոցներն ու բազկաթոռներն էին, լեգոները՝ ռումբերը, թաքստոցները՝ պահարանները

Ընդունվել էր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, զուգահեռ նաև աշխատում էր՝ ծնողներին օգնելու համար

Ուզում էր
Ավագ սերժանտ կոչումով զորացրվել, որ համալսարանում ուսման վարձը զեղչեր

Անընդհատ զանգում էր տուն
«Մտածիր և հարստացիր» գրքի բիզնես գաղափարներն էր պատմում

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 2, Հադրութ