
Ծնվել է
1995թ. օգոստոսի 10-ին Երևանում
Գաղափարի զինվոր էր
Պապ, երբ ես դառնամ գեներալ, այնպես կանեմ, որ պատերազմ այլևս չլինի
Սիրում էր
Հայրենիքը խենթի պես
Պայքարում էր
Արդարության համար, ապրում էր ազնիվ
Գնաց ԼՂՀ
Ծնողներին գրկեց, կոշիկի կապերը դրսում կապեց
Մամ, դու մենակ չլացես
Ուրեմն իմ ճակատագիրն էր
Իր սաղավարտը տվել է
Զինակցին, որը բազմազավակ հայր էր
Չի նահանջել
Աբուլը հաստատ չէր փախչի
Նրա պայծառ ժպիտը
Հիմա տունը թանգարան է հիշեցնում, ամեն անկյունում նրա իրերն են, լուսանկարներն ու Աբրահամի պայծառ ժպիտը
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 3, Հորադիզ