
Ծնվել է
2004թ. հոկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ասկերան քաղաքում
Մանկուց աչքի էր ընկնում
Աշխուժությամբ, համեստությամբ
Նրա ժպիտը կյանք էր տալիս շրջապատին
Իսկ բարի աչքերը՝ անսահման սեր ու ջերմություն
Մեծացել էր հերոսական ընտանիքում
Հայրը ականազերծող էր և պայթյունից կորցրել ոտքը, սակայն երբեք չէր լքել իր ծառայությունը
Այս պատմությունները դարձան
Հայրենիքի պաշտպանի ճանապարհի առաջին դասերը
Ուսումը կիսատ թողեց՝ բանակում ծառայելու համար
44-օրյա պատերազմի ժամանակ կորցրած հարազատների վրեժը ներսում էր
Վերջին զանգը
Մարտից 5 րոպե առաջ խնդրել էր մորը՝ փոքրիկ քրոջը Հայաստան տանի
Երազանք, որն անկատար մնաց
Եռաբլուր գնալ, տղերքի հետ Նոր տարի անցկացնել
Վերջին մարտը
2022թ. սեպտեմբերի 19, Ասկերան