hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ժորա Առաքելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:

Լոռվա մարզում՝ Վարդաբլուր գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:

Ֆուտբոլը, սովորելը

Ժամանակը սիրում էր անցկացնել:

Ընկերների հետ. սիրած աղջիկ ուներ, նաև շատ կապված էր դասընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:

Շփվող էր, բարեկամների հետ կապն ինքն էր պահում, պատրաստ էր օգնել ինչով կարողանար, շատ խղճով էր, արագություն էր սիրում և մեքենաներ, նույնիսկ ֆուտբոլի մեջ արագությունը կարևոր էր նրա համար։

Երազանքները:

Լավ սովորել, կարերային աճ ունենալ

Կարևոր փաստեր կամ սովորություններ:

Մաքրասեր էր, նույնիսկ գյուղում նրա կոշիկները միշտ մաքուր էին։ Հարևաններն էլ հարցնում էին. «Ինչպե՞ս է, որ միշտ այդպես մաքուր են»։

Ստեղծագործություններ:

Փոքր ժանրային ստեղծագործություններ էր գրում։

Վերջին զրույց:

Վերջին անգամ խոսել ենք նոյեմբերի 6-ին երեկոյան ժամը 11-ին։ Շատ ուրախ էր, հրամանատարը նրան գովել էր։ Ասաց. «Մա՛ ջան, երբ գամ, դառնալու եմ քո ուզած տղեն, կներե՛ս, ժամին չէի նայել, քնի՛»։ Ասացի. «Տղե՛ս, մեկ ա՝ քնած չեմ»։ Պատասխանեց. «Մա՛ ջան, ամեն ինչ լավ է, քանի ես այստեղ եմ, դու հանգիստ քնի՛»։

Վերջին անգամ զանգել է հայրիկին ու ասել, որ դիրքեր է գնում, չնայած, որ հրամանատարը նրան ասել էր, որ նորակոչիկ է, կարող է չգնալ, ու մի քանի օր չի զանգելու։