hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովիկ Կոծինյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Նոր Գեղի Բանավան թաղամասում, 2002թ. հունվարի 28-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուրախանում էր ամեն ինչից։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ուներ սիրելի էակ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր և բարի, դրական մարդ իր տեսակով, ժպտերես, մեծահոգի։

Երազանքները
Վարորդական իրավունք ստանալ։

Կարևոր փաստեր

Մինչ պատերազմի սկսվելը հասցրել էր ծառայել 2 ամիս ընդամենը։

Վերջին զրույցը
Վերջին խոսքում ասել է. «Մամ ջան, ամեն ինչ լավ է իմ մոտ, մի մտածիր, եթե անհասանելի դառնամ ու չպատասխանեմ, մի մտածիր, ամեն ինչ լավ է լինելու»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Շուշիում՝ Քարինտակում։ Սկզբում իր հոր՝ Սերգո Կոծինյանի մահվան մասին չի իմացել, բայց երբ տեղեկացրել են, ասել է. «Ես իմ պապաիս վրեժը պետք է լուծեմ»։