hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մհեր Մուսայելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
ԼՂՀ, Սոս գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը: Կենսախինդ էր և ապրում էր այնպես, ասես ամեն օրը վերջինն էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ընկերասեր էր և անմնացորդ նվիրված էր նրանց։

Երազում էր
Ընտանիքի միասին կյանքի բոլոր նպատակները իրականացնել։

Յուրահատկություններ
Սիրում էր անակնկալներ անել և ուրախացնել մարդկանց։ Մյուսներից առանձնանում էր իր բարձրահասակությամբ և թիկնեղ արտաքինով։

Վերջին խոսքերն էր
«Ես հաստատ իմ մահով չեմ գնա»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 7-ին, Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանում։ Դիրքի ռմբակոծության ժամանակ զոհվել է ականանետից։