hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վաղինակ Աբգարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
1994թ. մայիսի 2-ին Երևանում։

Նրան ոգեշնչում էր:
Լավ լինելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ զբոսնել. ամուսնացած էր։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ուրախ, բարի, կամեցող, ընկերասեր, ընտանիքին ու ընկերներին նվիրված։

Երազանքները:
Տղա երեխա ունենալ։

Վերջին խոսքերը:
Խաբել է մայրիկին, ասելով որ. «Մա՛մ ջան, չեմ գնում պատերազմ, այլ զորավարժության եմ մասնակցում»։

Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է Մարտունի 2 դիրքում՝ Թաղավարդում հոկտեմբերի 23-ին։ Եղել է շրջափակման մեջ, բայց չի հուսահատվել և ասել է. «Երգելով առաջ ենք գնում ու չենք հանձնվում»։ Միշտ պայքարել ու օգնել է բոլոր զինվորներին։