
Ծնվել է:
1994թ. մարտի 27-ին Թալին համայնքում՝ Ոսկեթաս գյուղում։
Նրան ոգեշնչում էր:
Դիմացինին երջանկություն ու ուրախություն նվիրելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ. ուներ սիրելի անձ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Քամու պես ազատ, խղչով, բարի, սիրով ու նվիրված։ Խենթ ու խելառ, միևնույն ժամանակ կառուցողական, աշխատասեր մարդ էր։
Երազանքները:
Խաղաղ սահման և հայրենիք ունենալը։
Կարևոր փաստեր և սովորություններ:
Աշխարհի չափ սեր կար նրա մեջ։
Ստեղծագործություններ:
Զորացրումից հետո նրա գրպանում գտել են թուղթ, որտեղ գրել էր.
«Գնում եմ, բայց նորից եմ գալու,
Գալու եմ նորից փարվելու,
Գալու եմ քեզ համար փարվելու»։
Վերջին խոսքերը:
Մայրը ձեռք բռնել է ու խնդրել, որ հետ կանգնի, սակայն նա հակաճառել է և գնացել։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Մատաղիսում Լուլասարի բարձունքում։ Ընկերոջ հետ հացի էին գնացել, սակայն դիվերսիոն խումբը մոտեցել է սահմանին, հետ է վերադարձել և կռվել։ Ոտքից վիրավոր է եղել, որը չի խանգարել մարտը շարունակել։