hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Խոսրովյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
2001թ. ապրիլի 9-ին Ստեփանակերտում։

Նրան ոգեշնչում էր:
Սպորտը, բոքսը, հետո ծրագրավորումը և նոր գիտելիքներ ձեռք բերելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ, ֆիլմեր դիտելով և խաղեր խաղալով։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի, հետաքրքրասեր, հումորով, բարեսիրտ և հարգալից, երբեք չէր ցավեցնի ուրիշներին։

Երազանքները:
Աշխարհը բացահայտել։

Կարևոր փաստեր և սովորություններ:
Շատ էր սիրում ռուսերենն ուսումնասիրել։

Վերջին խոսքերը:
Նորակոչիկ էր, օրվա մեջ 1-2 անգամ էր զանգել ու ասել է, որ լավ է։ Նշել է, որ չի պատրաստվում նահանջել և քաջաբար էր տրամադրված։

Վերջին հերոսական մարտը:
Հոկտեմբերի 18-ին զոհվել է Կարախանդիլում, մարտնչել է խիզախորեն։