hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարություն Անդրիասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
1990թ. հունվարի 16-ին Արմավիրի մարզում՝ Առատաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում էր:
Հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների և ընտանիքի հետ. ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Հայրենասեր, բարի, ուրախ, ծնողասեր, հարգալից։ Հումորով էր, ուներ կազմակերպչական ձիրք։

Երազանքները:
«Կգամ կամուսնանամ», մեծ հարսանիք չէր ուզում, ասում էր, որ տղաները գնացել են զոհվել, սիրտ չունի ուրախանալու

Վերջին խոսքերը:
Դեկտեմբերի 11-ին զանգել է մայրիկին։ Եղել է շատ ուրախ, ասել է. «Մա՛մ ջան, ո՞նց ես, ցա՛վդ տանեմ, վաղը գալու եմ, եթե գամ ու տեսնեմ մազերդ սպիտակ, ինձնից չնեղանա՛ս»։

Վերջին հերոսական մարտը:
Խծաբերդում փախստականներին պաշտպանելու համար մարտնչել է նոյեմբերի 26-ին մինչև վերջին շունչը, զոհվել դեկտեմբերի 12-ին։