hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեղամ Առաքելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
1994թ. սեպտեմբերի 15-ին Երևանում։

Նրան ոգեշնչում էր:
Աշխատանքի ընթացքում լսած գովեստի խոսքերից։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Աշխատասեր, խելացի, ընկերասեր, համեստ, մաքրասեր, կարգ ու կանոնը շատ էր սիրում, նվիրված և հարգված, սիրող էր մարդկանց օգնել։ Քիչ խոսում էր, շատ՝ գործում։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Աշխատավայրում կամ ընկերների հետ։

Երազանքները:
Սեփական տուն ունենալ և շուն պահել։ Բիզնես ունենալ խոհարարական ոլորտում։

Կարևոր փաստեր և սովորություններ:
Շատ էր սիրում կարդալ ու սիրում էր շրջապատված լինել գրքերով։

Վերջին խոսքերը:
«Մա՛մ ջան, չանհանգստանա՛ք, կապի դուրս չեմ գա, մարտկոցի խնդիր կա»։

Վերջին հերոսական մարտը:
Հոկտեմբերի 10-ի երեկոյան զոհվել է։ Ջրականում շրջափակման մեջ են եղել ու հազիվ դուրս եկել, ապա տեղաշարժվել դեպի Հադրութ։ Իջել են մոտակա գյուղ հաց վերցնելու, սակայն կարողացել են գտնել մի փոքր մթերք և այդ դժվարին պահին հաց պատրաստել բոլոր զինվորների համար։