
Ծնվել է:
1989թ. հունվարի 28-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժա գյուղում։
Նրան ոգեշնչում էր:
Աշխատանքը լավ կատարելը, կենդանիները, բնությունը, հայրենիքն ու երեխաները։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի և կամեցող։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ և բնության գրկում։ Շատ սիրում էր Շուշին բացահայտել։
Երազանքները:
Ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։
Կարևոր փաստեր և սովորություններ:
Կենդանիներ շատ էր սիրում, հատկապես նապաստակներ։
Ստեղծագործություններ:
Շատ էր սիրում բանաստեղծություններ գրել։
Վերջին խոսքերը:
«Գոհար, ամեն ինչ լավ է լինելու՛, Շուշին հետ ենք բերելու՛»։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Շուշիում. նոյեմբերի 6-ից կապը կորել է։ Հնարավորություն էր ունեցել դուրս գալու, սակայն մնացել է։