
Ծնվել է:
2000թ. ապրիլի 18-ին ԼՂՀ` Ճարտար քաղաքում։
Նրան ոգեշնչում էր:
Բարի գործեր կատարելը և մարդկանց օգնելը։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բոլորը խոսում են նրա բարության մասին՝ հոգատար, ազնիվ և սիրալիր, ուներ շատ լավ հումոր։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների և փոքր երեխաների հետ։ Նա նաև ուներ սիրած էակ։
Երազանքները:
Եթե Վիգենը լիներ ամենակարող, նա բոլորի մեջ բարություն կներարկեր, իսկ աշխարհում պատերազմներ չէին լինի։ Նա ասում էր. «Եթե ես լինեմ հայրիկ, ապա կլինեմ ամենալավ հայրը»։
Կարևոր փաստեր և սովորություններ:
Մաթեմատիկան և սպորտով զբաղվելն իր մոտ լավ էին ստացվում։
Ստեղծագործություններ:
Լավ շարադրություններ էր գրում։
Վերջին խոսքերը:
Վիգենը մայիսի 25-ին զրուցել էր մայրիկի հետ դեմառդեմ։ Սեպտեմբերի 25-ին երեք եղբայրներով գնացել էին պատերազմ։ «Մա՛մ, բա ո՞վ է պաշտպանելու մեր երկիրը, ամեն ինչ լավ է, հասել եմ». ասել էր վերջին խոսքերը։ Հոկտեմբերի 7-ին զանգել էր վերջին անգամ ու ասել, որ լավ է։
Վերջին հերոսական մարտը:
Վիգենը զոհվել է Ջրականում՝ 2020թ. հոկտեմբերի 9-ին, Թոզարանում, որ իր կամքով է գնացել մի խումբ կամավոր հրետանավորների և հրամանատարների հետ։ Իր 4 ընկերների հետ ոչնչացրել է թշնամու զինտեխնիկան։