
Ծնվել է:
2001թ. մարտի 15-ին Վլադիկավկազ քաղաքում։
Նրան ոգեշնչում էր:
Ամեն լավ և դրական փոփոխությունից ուրախանում էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Երեխաների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Հումորով, բարի, քչախոս։
Երազանքները:
Երազում էր տեսնել մայրիկին, քանի որ հորաքույրն էր իրեն մեծացրել։ Ունենալ ոսկյա շղթա և մատանի, գնել մեքենա։
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:
Ամեն առավոտ ուտում էր քաղցրավենիք։ Սիրում էր գնել հասարակ եղունգկտրիչներ։
Վերջին խոսքերը:
Հոկտեմբերի 23-ին զանգել է, կողքից լսվում էին կռվի ձայները, հարցրել է. «Լա՞վ ես, մա՛մ»։ Մայրն ասել է. «Լավ, բալե՛ս, ի՞նչ կուզես՝ քեզ համար գնեմ»։ Ասել է. «Գնա՛, ինչ ուզում ես, գնի՛, մա՛մ ջան»։ Ասել է նաև, որ մայրիկին լավ նայեն, քանի որ ինքն այլևս հետ չի գալու։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Ֆիզուլիում, սակայն մարտնչել է նաև Ջրականում։ Հոկտեմբերի 3-ի կեսօրին իրենց զորքը շրջափակման մեջ է ընկել, սակայն կարողացել է զինակիցներին դուրս բերել անվտանգ վայր։ Եղել է դիպուկահար, ապա ստացել է լեյտենանտի կոչում և դարձել դիպուկահարների դասակի հրամանատար։