hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
1997թ. սեպտեմբերի 17-ին Շիրակի մարզում՝ Աշոցք գյուղում։

Նրան ոգեշնչում էր:
Իր աշխատանքը, հայրենի գյուղը և հայրենիքը, որոնց նվիրված էր ամբողջ հոգով։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի, կենսուրախ, ակտիվ ու աշխատասեր երիտասարդ էր, ով իր շրջապատում մեծ սեր և հարգանք էր վայելում։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Սիրում էր աշխատել, ինչպես նաև հայրենի գյուղում և բնության մեջ ժամանակ անցկացնել։

Երազանքները

Տուն գնել։

Վերջին խոսքերը:
Մահվանից երեք օր առաջ զանգահարել էր հարազատներին, հայտնել, որ զինվորի կորուստ ունեն։ Խոսքերը ծանր էին, ասես հրաժեշտ էր տալիս. «Լավ մնացե՛ք, ձեզ լավ կնայե՛ք…»

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին Հորադիսի մարտերում, որտեղ նա ընկել է հերոսաբար։