hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդգես Գալստյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Արմավիրում՝ Ակնալիճ գյուղում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Շրջապատը, ընկերները

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների, բարեկամների հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ բարի, նվիրված, հոգատար, ընտանիքին շատ նվիրված, շատ շուտ ընկերանում էր մարդկանց հետ, ջերմություն էր տալիս, հումորով, կյանքի հանդեպ եռանդով լեցուն

Երազանքները
Մինչև զոհվելը իմացել է, որ կինը հղի է, ուզում էր մոր անունով կոչել աղջկան, որ «ծնողները միշտ հետը լինեին», որդին էլ հոր անունով է

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Տրտնջալ չուներ, թեթև էր նայում ամեն ինչին, ասում էր՝ ամեն ինչ կանի, որ երջանիկ լինի ընտանիքը, դժվարություններին դիմադրում էր ժպիտով։

Վերջին զրույցը
Հոկտեմբեր 27-ին կնոջ ծնունդն էր, երկու անգամ խոսել են, չի հասցրել շնորհավորել նույնիսկ։ Հայրը վատառողջ էր, ասել է. «Հորս լավ կնայե՛ս», մայրն էլ. «Բա ինձ ո՞վ նայի», ասել է. «Մամ ջան, ես քեզ կնայեմ»

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ջաբրայիլում
Հոկտեմբերի 28-ին զոհվել է, իմացել են հաջորդ օրը