hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարութ Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Ստեփանակերտում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքւ

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ լավ մարդ, ընտանիքի լավ հայր և որդի, բոլորը սիրում և հարգում էին, աշխատում էր դպրոցում

Երազանքները
Տուն կառուցելը/գնելը

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Հայրենասեր
Վերջին օրերին կանխազգացել է, որ պատերազմ է լինելու, ինքն էլ մասնակցելու է, ու հնարավոր է, որ հետ չգա

Վերջին զրույցը
Վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին՝ հրադադարից մի քիչ առաջ կնոջ հետ խոսել է, կինն ասել է. «Ուշադիր կլինե՛ս, Շուշի ոնց որ տվել են», ասել է. «Ուրեմն էլ չենք տեսնվի»։

Վերջին հերոսական մարտը
Զոհվել է Շուշիում, իր համադասարանցու հետ է եղել, գնացել են իրեն հանելու, օդային հարվածից է զոհվել հրադադարից 2 ժամ առաջ:

ID**:**01723 Գեվորգ Կիրակոսյան Ռաֆայելի

Ծնվել է
Ռուսաստանի Դաշնությունում՝ Ալթայում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը
Սարերում քայլելը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների, հատկապես տղայի հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, կամեցող, բոլորին հասնող, օգնող մարդ

Երազանքները
Լավ ապագա երեխաների համար ապահովել, տուն կառուցել, ուսումով ապահովել

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Պարել, շախմատ խաղալ, ժամանակ անցկացնել երեխաների հետ

Կնոջը չի ասել, որ Շուշի է գնացել, ասել է, որ գողություն է եղել, Մարտունի է գնալու, հետո է ընտանիքն իմացել, որ Շուշի է գնացել համագյուղացիների հետ։

Իրեն չէին թույլատրել գնալ Շուշի, ոստիկանապետը հետ է ուղարկել իրեն, քանի որ կինը պետք է արդեն երեխայի ունենար, բայց չի համաձայնել, հետ է գնացել

Վերջին զրույցը
Համարյա բոլոր երեկոները զանգում էր, հոկտեմբերի 31-ին երեկոյան կնոջն ասել են, որ վիրավորվել է, բայց արդեն զոհվել էր

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Շուշիում