
Ծնվել է
Գորիսում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինծառայությունը Կուբաթլուում, ընտանիքը
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, զինվորների հետ
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նրբանկատ, կարեկցող, ընկերասեր, բարեկամասեր մարդ
Երազանքները
Երազանքները երեխաների հետ էին կապված՝ լավ ուսում և լավ ապագա ապահովել
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Իր բոլոր բարեկամների և հարազատների հետ միշտ կապ էր պահում
Վերջին զրույցը
2020 թ. հոկտեմբերի 2-ին հոր հետ է խոսել, խնդրել է՝ եթե գերեզմաններ գնալու են՝ մահացած տատիկին այցի, իր կողմից էլ ծաղիկ տանեն։ Վերջին զանգի ժամանակ խնդրել է, որ երեխաների հետ խոսա, բայց քնած են եղել, չի ուզել արթնացնի։
Վերջին հերոսական մարտը
Նահանջի հրամանի ժամանակ իր տասնութամյա զինվորն է զոհվել, փորձել է հանել նրա մարմինը, որ փոխանցի հարազատներին, և զոհվել թշնամու փամփուշտից