hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռոբերտ Անանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր:
Համակարգչային ծրագրեր գրելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Մոտ ընկերոջ հետ, ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ազնիվ, հոգատար, միայն դրականը տեսնող, համակարգչային աշխարհով ապրող։

Երազանքները:
Շարունակել համակարգչային գիտելիքները հարստացնելը։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:
Իր մաքրակենցաղությունը, համեստությունը։

Վերջին զրույցը:
Ասում էր՝ «Լավ ա ամեն ինչ»։ Խաբում, ասում էր, որ Մեղրիում է, բայց ամենավատ տեղում էր՝ Ջաբրայիլում»։

Վերջին հերոսական մարտը:
Վերջին անգամ եղել է Ջաբռաիլում։

ID**:**01672 Արեն Ավանեսյան Արամի

Ծնվել է:
Կապանի շրջանում՝ Դավիթբեկ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր:
Հայրենիքի հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Իր դասընկերուհու՝ Միլենայի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Համբերատար, օգնող։

Երազանքները:
Բանկի կառավարիչ դառնալը, երկրում չլինեն աղքատներ։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:
Բարձր չէր ծիծաղում, բարձր չէր խոսում։

Վերջին զրույցը:
Ասաց մորը. «Հեռախոսի ձայնը բարձրացնու՛ ու հանկարծ քրոջս վրա չջղայնանա՛ս, ու ինչքան չարություն, որ ես չեմ արել, թո՛ղ քույրը անի»։
Վերջին հերոսական մարտը:
Վերջին անգամ եղել է Մարտունի 2 և 3 տարածքում։