hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արսեն Ալջիկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր:
Ամեն ինչից կարող էր ուրախանալ։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Իր քույրիկի հետ, ուներ սիրած աղջիկ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ժպտացող, կարեկցող, չարություն չունեցող, շփվող։

Երազանքները:
Մեծ տուն գնելը և բոլորով մեծ տան մեջ ապրելը, քույրիկին երջանիկ տեսնելը։ Մայրը երազանքն իրականացրել է

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:
Քույրիկին շատ սիրելը։

Վերջին զրույցը:
Եղել է նոյեմբերի 2-ին՝ իր զոհվելու օրը։ Ծնողներին չի ասել, թե որտեղ է, իրավիճակը ոնց է, և որ շրջափակման մեջ է։ Ասում էր. «Մամ, հանգիստ եղի՛ր, ես չորրորդ գիծ եմ, առաջնագիծ չեմ»։

Վերջին հերոսական մարտը:
Վերջին անգամ եղել է Մարտունու Ճարտար քաղաքում։ Մի ամբողջ հակառակորդի ջոկատ է վերացրել և 6 հատ տանկ է շարքից հանել։