
Ծնվել է
Շամխոր, Սպիտակաշեն
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Վեց աղջիկ ունի, սիրում էր իր դուստրերին, ընտանիքը
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բոլորին հասնող, մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր
Գյուղացի բոլոր երեխաներին սիրում էր
Հաճելի, ընկերասեր մարդ
Երազանքները
Երազում էր որդի ունենալ, որ դուստրերը եղբայր ունենան
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Նպատակասլաց էր, միշտ դժվար պահերին ասում էր. «Սիրտդ լեն պահի՛, կհաղթահարենք»։ Պատերազմի դաշտում Նվերը փրկել է շատերին, վիրավոր տղայի է հանել, մոշի թփերով կապել և հանել է։
Վերջին զրույցը
Զանգել է նոյեմբերի 6-ին առավոտյան, ասել է «Մամային էլ, քեզ էլ, քույրերիդ էլ շատ եմ սիրում», մինչ աղջիկը հարցրել է, թե ինչ է եղել, կապն ընդհատվել է։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Շուշիում՝ Քարինտակում։
ID**:**01463 Սանասար Աբրահամյան Էդուարդի
Ծնվել է
Մարտակերտ, Առաջաձոր
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հիմնականում անասնապահությամբ զբաղվելը,
Նաև զինծառայությունը
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ, զինծառայության մեջ
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ ընկերասեր, մեծ շրջապատ ուներ
Երազանքները
Երեխաների հետ կապված, ուսումով ապահովել, լավ մարդիկ դառնային
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Ինքը ամեն ինչ անում էր ինքնուրույն
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 18-ի երեկոյան խոսել է ընտանիքի հետ, երեխաներին ուղարկել էր ինչ-որ բան, հարցրել է՝ տեղ է հասել, թե ոչ, կնոջ եղբորից է հարցրել, քանի որ նա առաջնագծում էր, ասում էր, որ անհանգստանում է, խոսել է երեխաների հետ։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Պուշեն յալի դիրքերում 2020 թ. հոկտեմբերի 19-ին