hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ալեքսանդր Բաբայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Արցախում՝ Սխտորաշենում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, հայրենիքը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ բարի, ուրախ, կատակասեր

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 1-ին ընտանիքը հասել է Երևան, ընթացքում մի քանի անգամ զանգել է, հարցրել՝ տեղ են հասել, թե ոչ, երեխաներից է խոսել, կինը հարցրել է՝ իր վիճակն ինչպես է, ասել է, որ ամեն ինչ նորմալ է, հետո կապն ընդհատվել է

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ջաբրայիլում 2020 թ. հոկտեմբերի 2-ին

ID**:**01591 Մարտին Մարտիրոսյան Սերժիկի

Ծնվել է
Մարտունի, Ճարտար

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեք դուստր ունի, երրորդ աղջկան ունեցել են 2019-ին, անունը Սյունե է, ասում էր՝ իրենց տան սյունն է,

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, նվիրյալ, եթե մի բան խոստանար, մանավանդ ընկերների հետ կապված, իրականացնում էր լիարժեք

Երազանքները
Խաղաղ հայրենիք, ամբողջ աշխարհի երեխաների խաղաղ մանկությունն ու ապագան

Յուրահատուկ սովորությունները
Տնից դուրս գալուց առաջ և տուն մտնելիս, եթե նույնիսկ դա կրկնվեր օրը մի քանի անգամ, գրկախառնվում էր անպայման իր աղջիկների հետ։ Մասնակցել է Ապրիլյան պատերազմին կամավորագրվելով, այդ ժամանակ հրաժեշտ չի տվել իր ընտանիքին։

Վերջին զրույցը

2020 թ. սեպտեմբերի 27-ին կամավորագրվել է նորից, մորը ասել է, որ կանչել են, կնոջը հրաժեշտ տալուց ասել է, որ ինքնակամ է գնում, ուզում է ընկերների հետ գնալ և պաշտպանել հայրենիքը, զրույցի ժամանակ հանել է ամուսնական մատանին, վզնոցը, տվել կնոջը, ասել է՝ եթե վերադառնա, հետ տա իրեն, իսկ եթե ոչ, ինքը կրի։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մարտունում՝ Ավան տեղամասում հոկտեմբերի 23-ին, զոհվել է մոտ 7-10 մարտական ընկերների հետ

ID**:**01583 Արմեն Բաբայան Ռոդիկի

Ծնվել է
Մարտունում՝ Գիշի գյուղում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում տանը չէր լինում, բայց ազատ ժամանակը անցկացնում էր ընտանիքի հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, հավասարակշռված, հումորով, դրական մարդ

Երազանքները
Երեք տղա ունի, երազում էր նրանց լավ ուսման և պայծառ ապագայի մասին

Ստեղծագործական գործունեությունը
Երաժշտություն, նվագում էր

Վերջին զրույցը
Կնոջը զանգել է, ասել է, որ ամեն ինչ նորմալ է։

Վերջին հերոսական մարտը
Ծառայել է հհակատանկային մարտկոցում, հավանաբար խոսակցությունից անմիջապես հետո անօդաչու սարքի հարված է եղել Մարտունում նոյեմբերի 3-ին

ID**:**01572 Կարապետ Պետրոսյան Ալբերտի

Ծնվել է
Գյումրի

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, հատկապես ամենափոքր աղջիկը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Զբաղվել է ֆուտբոլով

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նվիրված էր իր զինծառայությանը, ամսվա կեսը դիրքերում էր

Երազանքները
Հիմնականում ամենափոքր աղջկա հետ էին կապված, ով ուշ էր ծնվել
Սեպտեմբերի 15-ին տարել է նրան առաջին դասարան, ապա բարձրացել դիրքեր

Յուրահատուկ սովորությունները
Մասնակցում էր ԱԱԾ-ի շքերթերին․ կինը հաճախ ասում էր, որ չի հասցնում տեսնել երեխաների մանկությունը, մինչև տուն է գալիս, նրանք արդեն մեծանում են։ Պատասխանում էր, որ իր համազգեստը իր կյանքն է

Ստեղծագործական գործունեությունը
Նկարել

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 18-ին խոսել են, կինը խնդրել է, որ վերադառնա։ Պատասխանել է՝ «Իմ տղաներն են զոհվում, ես էլ իրենց պես պետք է մնամ, վերին արտի ցորեն չեմ»

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Հորադիզում հոկտեմբերի 19-ին․ 19 զինակից ընկերներով զոհվել են ԱԹՍ-ի հարվածից

ID**:**01529 Կամո Առաքելյան Արթուրի

Ծնվել է
Շուշիում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի ու շրջապատի հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Աշխույժ, ընկերասեր, բոլորի կողմից սիրված ու հարգված, նվիրյալ, պատրաստակամ մարդ

Երազանքները
Կապված էին երեխաների ապագայի հետ

Յուրահատուկ սովորությունները
Ուներ հետաքրքրություններ տարբեր բնագավառներում, գլուխ էր հանում ամեն ինչից

Ստեղծագործական գործունեությունը
Շինարարական ոլորտ, տեխնիկա

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 28-ին, ժամը 10-ի կողմերը, վերջին զանգի ընթացքում կնոջը նախապատրաստում էր, որ նա ուժեղ լինի, պատրաստ՝ հաղթահարելու ամեն ինչ

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Քարինտակում, Սղնախ, հոկտեմբերի 28-29-ին՝ լուսադեմին

ID։01461 Հարութ Աբրահամյան Էռնիկի

Ծնվել է:
Մարտունիում՝ Բերդաշեն գյուղում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր:
Հայրենիքը, ընտանիքը, երեխաները

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի և երեխաների հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Մականունը՝ Փոքրիկ Ավո
Նպատակասլաց էր, եթե մի բան մտքին էր, իրականացնում էր

Վերջին զրույցը:

Հոկտեմբերի 27-ին վերջին զանգի ընթացքում ասել է**.** «Ամեն ինչ լավ է լինելու», հիմնականում միայն այդպես է խոսել։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Կարմիր Շուկայի մոտ հոկտեմբերի 28-ին

Հոկտեմբերի 9-ին պարգևատրվել է Մարտական խաչ առաջին աստիճանով, քանի որ մարտական ընկերոջ մարմինն է դուրս բերել մարտադաշտից։