hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արկադի Ավանեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Մարտունու շրջան, գյուղ Ուշկապատ։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր:
Ամեն ինչից կարող էր ուրախանալ։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Սիրած աղջկա, ընկերների և ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ընկերասեր, ինքնավստահ, զգացմունքային մարդ։

Երազանքները:
Ասում էր. «Ինձ շատ բան պետք չի, միայն մի տուն ու լավ աշխատանք»։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:
Յուրահատուկ էր իր աշխատասիրությամբ և հումորով։

Վերջին զրույցը:
Ասացին. «Մի՛ գնա»։ Ասել է. «Պե՛տք է գնամ, մա՛մ, ընկերներիս ո՞նց մենակ թողեմ»։

Վերջին հերոսական մարտը:
Վերջին անգամ եղել է Ֆիզուլիում։

ID**:**01635 Վագիֆ Օհանյան Իվանի

Ծնվել է:

Հադրութում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր:

Հայրենիք վերադառնալու փաստը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:

Մայրիկի հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:

Պարզ մարդ։

Երազանքները:

Վերանորոգել իրենց տունը, ընտանիք կազմելը։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:

Նկարում էր

Վերջին զրույցը:

Ասաց. «Մնում եմ՝ եղբորս վրեժը լուծեմ»։

ID**:**01660 Նարեկ Ադամյան Արամայիսի

Ծնվել է:
Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր:
Ծնողների և հարազատների լավ լինելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Իր ընտանիքի, հարազատների, ընկերների հետ, ուներ սիրած աղջիկ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի, ազնիվ, ընկերասեր մարդ։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:
Իր դրական կողմերը շատ լինելը, զուսպ էր, չափված, դաստիարակված։

Վերջին զրույցը:
Չէր ասում, որ պատերազմի դաշտում է, ասում էր, որ ապահով վայրում ենք։

Վերջին հերոսական մարտը:
Վերջին անգամ եղել է Հադրութում։

ID**:**01661 Արման Ալավերդյան Արթուրի

Ծնվել է:
Արարատի մարզում՝ Արմաշ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր:
Ընտանիքը, ընկերները։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների, ընտանիքի և իր ընկերոջ հետ, ով իր հետ զոհվել է։ Ուներ սիրած աղջիկ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ասում են՝ իր նման տղա չկա։

Երազանքները:
Ավտոտնակ կառուցելը, մեքենա վերանորոգելը

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:
Իր կենսուրախությունը, աշխուժությունը։

Վերջին զրույցը:
Վերջին անգամ հարցրեց. «Կա՞ն զոհված տղաների անունները զոհվածների ցուցակում»։

Վերջին հերոսական մարտը:
Վերջին անգամ եղել է Հադրութում։