
Ծնվել է:
Մարտակերտի շրջանում՝ Հովտաշեն գյուղում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր:
Իր հաջողությունները՝ տուն կառուցելը, ոսկու հանքում լավ գումար վաստակելը
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Սիրած էակի, եղբայրների և ընտանիքի հետ
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ասում էին. «Երանի քո մորը, խելացի, խելոք տղա»
Երազանքները:
Ուզում էր ամուսնանալ, ընտանիք կազմել
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:
Շատ խելացի տղա էր, այնքան ուժեղ, որ իր ձեռքը ծալող չկար
Վերջին զրույցը:
Եկավ տուն ու ասաց. «Պապ, կռիվը սկսվել ա», իր ժամացույցը տվեց ու ասաց. «Մամ, էս ժամացույցը քեզ ուժ կտա, կգնա՛ք Երևան, ստեղ չմնաք»
Վերջին հերոսական մարտը:
Վերջին անգամ եղել է Մարտակերտի Մալաքերտներ վայրում