
Ծնվել է:
Երևանում
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի, բայց ավելի շատ մոր հետ, ուներ նաև սիրած աղջիկ
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Շատ շատ բարի, երբեք ոչ մեկին չի նեղացրել։ Անգամ պատանի ժամանակ չարություն ու կռիվ չէր անում, շատ լուսավոր մարդ էր, սիրում էր բոլորին՝ թե՛ մեծ, թե՛ փոքր
Երազանքները:
Երազում էր եկեղեցի կառուցել. հայրը կառուցեց եկեղեցին, որը կոչվեց Սուրբ Աբգար՝ ի պատիվ Հայկին մկրտության ժամանակ տված անվան
Վերջին զրույցը:
Ինքը պատերազմել է 20 օր, իսկ 27 օր հիվանդանոցում պայքարել կյանքի համար։ Ամեն օր մոր ձայնը պետք է լսեր։ «Ասում էր՝ մամ, շատ պատմելու բան կա, չգիտեմ, մա՛մ, կգա՞մ, թե՞ չէ»
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Տիգրանավանում՝ Իշխանաձորի ճանապարհին