
Ծնվել է:
Ադրբեջանում՝ Կիրովաբադում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր:
Ընտանիքը
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի, երեխաների, թոռների հետ
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Համեստ, պունկտուալ, հարգանքով
Երազանքները:
Մեծ որդին երկու աղջիկ ուներ, երազում էր, որ նա որդի էլ ունենա
Յուրահատուկ փաստեր:
Սիրում էր իր հին պարագաները պահել, դեն չնետել, և անհրաժեշտության դեպքում օգտագործելիս ուրախանում էր
Սա նրա երրորդ պատերազմն էր։ Մահապարտների ջոկատի անդամ էր եղել 1994-ին, մասնակցել էր նաև քառօրյա պատերազմին։
Ստեղծագործական գործունեությունը:
Ձեռքից շնորհքով էր, դեկորատիվ իրեր էր պատրաստում իր ձեռքի տակ եղած նյութերով, տեխնիկական հմտություններ ուներ
Վերջին զրույցը:
Որդին, ով նույնպես զինվորագրվել էր, ասել է, որ նա արդեն տարեց է՝ 69 տարեկան, ուր է գնում։ Ասել է. «Բա՞ էլ ով գնա», և գնացել է Ջաբրայիլ։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Ջաբրայիլում։ Մեքենայի մեջ զինամթերքը տեղավորելուց հետո անօդաչուն մեքենայի վրա է ընկել, զոհվել են։