
Ծնվել է
2001 թվականի ապրիլի 23-ին, Աբովյան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունը և զինպատրաստվածությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աշխույժ, կյանքով լի, գաղտնապահ, կյանքը սիրող և արժևորող երիտասարդ էր։
Երազում էր
Սպորտով զբաղվել, բարձրագույն կրթություն ստանալ տեխնոլոգիայի ոլորտում և լավ ընտանիք ունենալ։
Յուրահատկություններ
Ընկերասեր էր, չէր թողնի, որ ընկերները նեղության մեջ մնան։ Կյանքում ոչ ոքի չէր վիրավորում։
Վերջին խոսքերն էր
«Լավ եմ, ամեն ինչ նորմալ կլինի, մի անհանգստացեք, ես էլի կզանգեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Ջրականում։