hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Միշա Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի դեկտեմբերի 20-ին, Լոռու մարզի, Մղարթում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Համեստ, կոկիկ և աչքի ընկնող տղա էր։

Երազում էր
Բանակից գալ և սովորել իրավաբանություն։

Յուրահատկություններ
Համեստությունը, զսպվածությունն ու մեղմություն։

Վերջին խոսքերն էր
«Վտանք չկա, երկրորդ գծում ենք, ամեն ինչ նորմալ ա»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Սեպտեմբերի 30-ին, Հադրութում։ Ընկերները պատմում են, որ չէին կարողանում նրան հանել մարտի դաշտից։ Արկով հարվածել են տանկին և քանի որ նա մեխանիկ էր, չի կարողացել դուրս գալ։ Արգելակել է և ձեռքը մեկնել, որ ըննկերոջը օգնի ներս մտնել և երկրորդ հարվածից զոհվել:

ID:01148 Հենրիկ Ասատրյան Աշոտի

Ծնվել է
2001 թվականի ապրիլի 20-ին, Գյումրիում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երաժշտությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երաժշտությամբ զբաղվելով:

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Դրական, բարի, ազնիվ, մարդկային և հայրենասեր տղա էր։

Երազում էր
Դառնալ լավ երգիչ, երգել Ախթալայի բեմում։

Յուրահատկություններ
Ինքն իրենով յուրահատուկ էր։

Սիրում էր
Երգել և երգեր գրել:

Վերջին խոսքերն էր
«Նորմալ ա ամեն ինչ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Թալիշում։ Օգնել է զինվորներին և մի քանի երեխա փրկվել է հենց նրա շնորհիվ։