hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Շեկոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թվականի դեկտեմբերի 16-ին, Վանաձորում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրական երգերը և մարդկանց ուրախացնելը:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հայրենասեր, ընկերասեր, բարի, ուրախ և անարդարության հանդեպ ըմբոստ տղա էր։

Երազում էր
Դառնալ Հայաստանի և Եվրոպայի բոքսի չեմպիոն։

Յուրահատկություններ
Շատ էր սիրում մարդկանց օգնել, վերջին գումարն էլ լիներ կտար կարիքավորներին։

Վերջին խոսքերն էր
«Մամ, ճիշտ է, որ Մատաղիսը վերցրել են»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Ջրականում։ Ովքեր չեն տիրապետել զենքին, նա վերցրել է և կրակել նրանց փոխարեն։ Ոչ ոքի չէր թողնում ընկճվել, իր ջոկին մենակ չէր թողնում և միշտ զինվորների կողքին էր։