hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդուարդ Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի օգոստոսի 30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Յուրաքանչյուրի հաջողությամբ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի անդամների և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, համբերատար, քչախոս, խոհուն հայացքով և պատրաստակամ երիտասարդ էր։

Երազում էր
Աշխատել որպես քաղաքաշինական կադաստր և մեքենա գնել։

Յուրահատկություններ
Չափազանց մաքրասեր ու կոկիկ էր, մեծ ուշադրություն էր դարձնում մանրուքներին։

Սիրում էր
Նկարել: Տասնյակ ածուխով, ջրաներկով և մատիտով նկարված նկարներ ուներ, որոնք ցավոք մնացել են Ղարաբաղում։

Վերջին խոսքերն էր
«Չանհանգստանաք, ամեն բան լավ է լինելու. Լոխ լավա իննան»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Շեխեր գյուղում։ Նա հակառակորդ 2 տանկ է ոչնչացրել և Հայրենիքի պաշտպանության և ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է մեդալներով և շքանշաններով: