
Ծնվել է
2001 թվականի մայիսի 6-ին, Արագածոտն մարզի Կաքավաձոր գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը և հատկապես ֆուտբոլը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Եղբոր հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լռակյաց էր և նուրբ հումորի զգացողություն ուներ։
Երազում էր
Դառնալ սպորտային լրագրող։
Սիրում էր
Հողի հետ աշխատել և հետաքրքրված էր գյուղատնտեսությամբ:
Վերջին խոսքերն էր
«Նահանջ ա, կարծես պատերազմի վերջը երևում ա։ Ապահով տեղում եմ։ Ամեն ինչ նորմալ ա, ապահով ենք։»
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 5-ին, Ջաբրաիլում։