hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Ղահրամանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թվականի հունվարի 31-ին, Լոռու մարզի Օձուն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և զինակիցների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա սիրված և հարգված անձնավորություն էր։

Երազում էր
Սովորել, ավարտել ռազմական կրթությունը և ունենալ բնակարան։

Յուրահատկություններ
Կատակասեր, հանգիստ, ժպտերես, խելացի և ծնողասեր էր։

Սիրում էր
Նկարել աբստրակտ նկարներ։

Վերջին խոսքերն էր
«Հանգիստ եղի մամ, սաղ լավ ա»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Ջաբրաիլում։ Հակագրոհի ժամանակ իր տանկով առաջնորդել է զինակիցներին՝ շարժվելով Սամվել Բաբայանի ծրագրված ուղով։ Իր առաքելությունն ավարտելուց հետո մնացել էր։ Այն տանկերը, որոնք խոցվել էին, կարողացել էր ապահով դուրս բերել, իսկ իր տանկով կարողացել է վիրավորների փրկել։