
Ծնվել է
1999 թվականի սեպտեմբերի 15-ին, Շիրակի մարզում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աստված, հոգևոր կյանքը և սպորտը: Շատ բաց, մաքուր, մարդամոտ, աստվածապաշտ անձնավորություն էր։ Սովորում էր Գյումրու համալսարանում, բռնցքամարտիկ էր և շատ հաղթանակներ էր ունեցել:
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների, և համագյուղացիների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լուսավոր, բաց, մաքուր, մարդամոտ երիտասարդ էր։ Շատ շփվող էր, օգնող, հասնող բոլորին։
Երազում էր
Ավարտել համալսարանը, աշխատել և օգնել ընտանիքին։
Յուրահատկություններ
Բնավորությամբ շատ հասնող էր, բարությամբ ու սիրով լցված բոլորի հանդեպ։
Վերջին խոսքերն էր
«Մամ, ես էլ պետք է պատերազմեմ անօրենի դեմ, սա չարի և բարու պատերազմ է, և ես պիտի Հիսուսի զորքի հետ պատերազմեմ»։