
**Ծնվել է **
2001թ. ապրիլի 24-ին Երևանում
Փայլուն շախմատիստ էր
Ընկերասեր էր, առաքինի ու չափազանց բարի
**Ցեղասպանության օրն էր ծնվել **
Հայրը նեղսրտում էր, որ ապրիլի 24-ին է ծնվել, մայրը ուրախ էր՝ զինվոր է ծնվել
Միայն ծիծաղը բավական էր
Որ զայրացած մարդը մոռանար զայրույթի մասին
Զանգահարեց քրոջը
Կուկ, բոլոր ընկերներս զոհվել են
Վերջին զանգը
Լաց մի եղիր, լացը լաց է բերում
Անորոշության 8 երկար ամիսներ
ԴՆԹ հետազոտություն, որոնողական աշխատանքներ, Կարմիր խաչ և համազգեստի գրպանում եղած տվյալներ
Փոքրիկ եղբայրը՝ Սևակը դեռ հավատում է
Մհերը գալու է
Հոր հետ տնկած այգին
Անխնամ է մնացել
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 28, Ճարտար
**ID:**01677 Արմեն Մանուչարյան Վոլոդյայի
Ծնվել է
1975թ. հուլիսի 8-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում
Շատ մարդամոտ էր
Մանկուց սիրել է օգնել բոլորին
Տեղափոխվել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղ
Այստեղ ապրել է քսանչորս տարի և զբաղվել գյուղատնտեսությամբ
Արմենը գյուղի անասնաբույժն էր
Գործի բերումով շատ էր շփվում համագյուղացիների հետ
Բոլորի հիշողություններում տպավորվել է
Որպես բոլորին կարեկցող ու օգնող անձնավորություն
Հայրենիքի հանդեպ սերը տարել է առաջնագիծ
Ասել է` այս անգամ էլ ես գնամ զոհվեմ հանուն հայրենիքի
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 2, Ջրական
**ID:**01684 Գևորգ Կուլիջանյան Սամվելի
Ծնվել է
2002թ. մայիսի 23-ին Մարտակերտի Հոռաթաղ գյուղում
Շատ ընկերասեր ու բարի տղա էր
Պատրաստակամ էր և օգնում էր բոլորին
Միշտ ասում էր
Տղան պետք է գնա և պատվով ծառայի հայրենիքին
Սիրած աղջիկ ուներ
Ծառայություն հետո ուզում էր ամուսնանալ և մեծ ընտանիք կազմել
Շատ էր սիրում կենդանիներին
Մի շուն ունեին, որին նա էր պահել, մեծացրել
Շատ բնագավառներում է փորձել ուժերը
Հաճախել էր շախմատի, սկսել էր զբաղվել սպորտով
Վերջին մարտը
2020թ. նոյեմբերի 2, Շուշի