hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Ասատրյան
2020 թ.
Կենսագրություն

**Ծնվել է **
2001թ. նոյեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում

Սովորում էր
Երևանի բժշկական հենակետային քոլեջի դեղագործական բաժնում

Երազում էր
շարունակել ուսումը, բացել դեղատուն

Ասում էր, որ մարտերին չի մասնակցում
Վիրավորներին մոտեցնում էր շտապօգնության մեքենային և վերադառնում առաջնագիծ

Կանչեց հորը
Պա՛պ, կգա՞ս, շատ եմ կարոտել քեզ, մամային, Մանեին, գոնե քեզնից առնեմ կարոտս

Վազում էր
Մի վիրավորից մյուս վիրավորը, մի ընկերոջից՝ մյուս ընկերը

Շրջափակում
Նահանջի ժամանակ վիրավոր կամավորի է հանդիպում, վիրակապում ու ուսին առնում

Կապը կորավ
Վահեն վիրավորվեց, իսկ պատերազմն ավարտվեց

Տորթ էին պատրաստել
Վահեի կյանքը սկսվեց և ավարտվեց նույն օրը

Վերջին մարտը
2020թ. նոյեմբերի 12, Շուշի