
Ծնվել է
2001թ. օգոստոսի 4-ին Երևանում
Տան լույսն էր
Բարության, ընկերության և սիրո խորհրդանիշ էր, քույրերի երկար սպասված հրեշտակը
**Սիրում էր **
Կարատեն, բազմաթիվ մեդալներ ուներ, 14 տարեկանում «սև գոտի» էր ստացել
Երազում էր
Դառնալ կարատեի մարզիչ
Հպարտ էր
Որ հաղթել էր ադրբեջանցի մարզիկին
Դեռ չէր ապաքինվել
Ցավը մոռանալով՝ վնասված ձեռքով օգնել է դուրս բերել վիրավոր զինակիցներին
Ասաց ու արեց
Վերադարձավ մարտի դաշտ, չէր կարող թողնել ընկերներին
Վերջին զանգը
Խնդրել է հորը չանհանգստանալ ու բարձրախոս միացնել
Վերջին բառը
Ջա՜ն
Վաթսունհինգ օր
Ընտանիքը հավատով սպասել է, որ Իսրայելին կգտնեն
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 10, Ջրական